Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն հանդարտության կոչ է անում և Թուրքիայի հետ իր համերաշխությունը հայտնում


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ասուլիսի ժամանակ, 24-ը նոյեմբերի, 2015թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ասուլիսի ժամանակ, 24-ը նոյեմբերի, 2015թ.

ՆԱՏՕ-ն այսօր երեկոյան հրավիրված արտակարգ նիստի արդյունքում հանդես է եկել հանդարտության և իրավիճակի լիցքաթափման կոչով՝ կապված թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից ռուսական օդուժի Су-24 օդանավի խոցման հետ։

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների դեսպանների հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է նաև, որ դաշինքը բազմիցս Թուրքիայի հետ իր համերաշխությունն է արտահայտել երկրի օդային սահմանի խախտումների առնչությամբ։ «Դա ընդգծում է համաձայնությունների և դրանք հարգելու կարևորությունը՝ հետագայում նման միջադեպերից խուսափելու համար», - ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասել է Ստոլտենբերգը։

ԱՄՆ-ի պաշտոնյաները հաստատել են Թուրքիայի պնդումները, որ ռուսական ռմբակոծիչը հայտնվել էր երկրի տարածքում, ինչն էլ պատճառ է դարձել այն խոցելու համար։ Ստոլտենբերգը հայտնել է, որ այլ դաշնակիցներ ևս տրամադրել են Անկարայի պնդումները հաստատող տեղեկատվություն։

Ռուսաստանը, հիշեցնենք, հայտարարում է, որ ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG