Մատչելիության հղումներ

Օբաման կոչ է անում թույլ չտալ իրավիճակի սրում՝ կապված Су-24-ի միջադեպի հետ


ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները Սպիտակ տանը համատեղ ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 24-ը նոյեմբերի, 2015թ.

ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները Սպիտակ տանը համատեղ ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 24-ը նոյեմբերի, 2015թ.

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման քիչ առաջ Ռուսաստանին և ՆԱՏՕ-ում դաշնակիցներին հորդորել է բոլոր քայլերը ձեռնարկել՝ թուրք-սիրիական սահմանին ռուսական օդուժի Су-24 օդանավի խոցումից հետո իրավիճակի հետագա սրում թույլ չտալու համար։

Միաժամանակ, լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Վաշինգտոնում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Օբաման հայտարարել է, որ «Թուրքիան, ինչպես ցանկացած երկիր, իրավունք ունի պաշտպանելու իր տարածքը և օդային տարածքը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG