Մատչելիության հղումներ

Սիրիայի բանակը փակել է Ռաքքայից Հալեպ ԻՊ-ի մատակարարումների ճանապարհը


Սիրիա - Կառավարական բանակը Քվեյրեսի ռազմական օդանավակայանի շրջափակումը վերացնելուց հետո, 11-ը նոյեմբերի, 2015թ.

Սիրիա - Կառավարական բանակը Քվեյրեսի ռազմական օդանավակայանի շրջափակումը վերացնելուց հետո, 11-ը նոյեմբերի, 2015թ.

Սիրիայի կառավարական բանակը վերահսկողություն է հաստատել Հալեպից 40 կիլոմետր արևելք գտնվող Քվեյրեսի ռազմական օդանավակայանի մերձակա մայրուղու նկատմամբ և փակել Ռաքքայից «Իսլամական պետության» մատակարարումների ուղին։ Այդ մասին հաղորդում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը, շարունակելով, որ փակելով Հալեպ-Ռաքքա ճանապարհը ահաբեկիչների համար՝ կառավարական բանակը կարողացել է վերահսկողություն հաստատել Քվեյրեսի օդանավակայանի և Ռազմաօդային ուժերի ակադեմիայի շրջակա բոլոր գյուղերի նկատմամբ։

Սիրիայի կառավարական ուժերը մոտ տասն օր առաջ են վերացրել Քվեյրեսի օդանավակայանի շրջափակումը «Իսլամական պետության» կողմից։

Սիրիայի պետական լրատվական գործակալությունը այսօր հաղորդում է նաև Լաթաքիա նահանգի հյուսիսում և հյուսիս-արևելքում կառավարական բանակի առաջխաղացման ու մի քանի բնակավայրեր, բարձունքներ գրավելու մասին։

Նախօրեին էլ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերը «Իսլամական պետության» զինյալների հետ կատաղի մարտերի արդյունքում երկու ավան են գրավել երկրի արևմուտքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG