Մատչելիության հղումներ

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ


Նախագահ Սերժ Սարգսյանը դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանին է հանձնում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, Երևան, 28-ը մայիսի, 2013թ.
Նախագահ Սերժ Սարգսյանը դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանին է հանձնում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, Երևան, 28-ը մայիսի, 2013թ.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վարդերեսյանների և Աբաջյանների ընտանիքին՝ հայ թատրոնի և կինոյի մեծանուն դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ:

«Վարդուհի Վարդերեսյանը հայ բեմի այն վարպետներից էր, ով հայրենի մշակույթին տասնամյակների նվիրվածության, ստեղծած վառ և տպավորիչ կերպարների շնորհիվ վայելում էր հայրենակիցների սերն ու համակրանքը: Նրա կերտած հերոսներն ընդմիշտ կմնան հայ թատրոնի և կինոյի պատմության, ինչպես նաև արվեստի բազմահազար երկրպագուների հիշողության մեջ», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հեռագրում գրել է Սերժ Սարգսյանը՝ խորին ցավակցություն հայտնելով դերասանուհու ընտանիքին, հարազատներին և գործընկերներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG