Մատչելիության հղումներ

Ռուսաստանը իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Թուրքիա ուղևորություններից


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով

Ռուսաստանի իշխանությունները իրենց քաղաքացիներին խորհուրդ են տալիս զերծ մնալ Թուրքիա կատարվող ուղևորություններից:

«Անկախ այն դեպքից, որ տեղի ունեցավ այսօր, թուրքական տարածքում ահաբեկչական դրսևորումներին կրիտիկական զանգված է կուտակվել: Մեր գնահատմամբ՝ այդ սպառնալիքները նույնքան են, որքան Եգիպտոսում։ Այդ իսկ պատճառով մենք խորհուրդ չենք տալիս մեր քաղաքացիներին այս փուլում մեկնել Թուրքական Հանրապետություն զբոսաշրջության կամ որևէ այլ նպատակով»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Հիշեցնենք, այսօր թուրք-սիրիական սահմանին թուրքական օդուժի կողմից ռուսական Су-24 ռազմական օդանավ է կործանվել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով օդանավի կործանումը, հայտարարել է, որ դա հարված էր թիկունքից և միանշանակորեն ազդելու է ռուս-թուրքական հարաբերությունների վրա։

Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունից քիչ անց հայտնի դարձավ, որ Ռուսաստանի խոշորագույն զբոսաշրջային օպերատորներից մեկը՝ «Նատալի Տուրզ» ընկերությունը դադարեցնում է ուղերգրերի վաճառքը Թուրքիա: «Մեր գործունեության մեջ մենք նախևառաջ առաջնորդվում ենք արտերկիր մեկնող զբոսաշրջիկների անվտանգության նկատառումներով»,- նշված է զբոսաշրջային ընկերության հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG