Մատչելիության հղումներ

Պուտինը «թիկունքից հարված» է անվանում Су-24-ի խոցումը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «թիկունքից հարված» է որակել թուրք-սիրիական սահմանին ռուսական Су-24 ռազմական օդանավի վրա գրոհը:

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, Հորդանանի թագավորի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ ինքնաթիռը գրոհի է ենթարկվել Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից մեկ կիլոմետր հեռու, վայր է ընկել չորս կիլոմետր հեռու, և այն որևէ կերպ չի սպառնացել Թուրքիային:

Ռուսաստանի նախագահը հայտնել է նաև, որ Су-24-ը խոցվել է «երկինք-երկինք» հրթիռով՝ թուրքական ռազմաօդային ուժերի F-16 օդանավից:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG