Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայում ձևավորվեց նոր կառավարությունը


Թուրքիայի նախագահի և վարչապետի հանդիպումը, Անկարա, 24-ը նոյեմբերի, 2015թ․

Թուրքիայի նախագահի և վարչապետի հանդիպումը, Անկարա, 24-ը նոյեմբերի, 2015թ․

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսօր հրապարակել է նոր կառավարության կազմը՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից դրա հաստատումից հետո:

Hurriyet Daily News պարբերականի փոխանցմամբ՝ փոխվարչապետ է նշանակվել ֆինանսների նախկին նախարար Մեհմեթ Շիշմեքը, մյուս փոխվարչապետի պաշտոնը պահպանել է Թուղրուլ Թյուրքեշը, Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը նշանակվել է էներգետիկայի նոր նախարար, Վոլքան Բոզքըրը կրկին նշանակվել է Եվրամիության գործերով նախարար, Մևլութ Չավուշօղլուն վերադարձել է արտգործնախարարի պաշտոնին, որը ժամանակավոր կառավարության կազմում զբաղեցնում էր Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Վերջին տասնամյակում մի շարք առանցքային, այդ թվում՝ փոխվարչապետի, արտգործնախարարի, էկոնոմիկայի նախարարի պաշտոնները զբաղեցրած Ալի Բաբաջանը Թուրքիայի նոր կառավարությունում ընդգրկված չէ:

Հիշեցնենք, Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացված արտահերթ ընտրություններում հաղթեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ վերստին միանձնյա կառավարություն ձևավորելու իրավունք ձեռք բերելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG