Մատչելիության հղումներ

Պայթյուններ Սինայի թերակղզում, կան զոհեր ու վիրավորներ


Եգիպտոս - Swiss Inn հյուրանոցի մոտ՝ պայթյուններից հետո, 24-ը նոյեմբերի, 2015թ.
Եգիպտոս - Swiss Inn հյուրանոցի մոտ՝ պայթյուններից հետո, 24-ը նոյեմբերի, 2015թ.

Այսօր առավոտյան Սինայի թերակղզու Էլ-Արիշ քաղաքի հյուրանոցներից մեկի մոտ երկու պայթյուն է որոտացել։

Ըստ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության, մահապարտ ահաբեկիչը Swiss Inn հյուրանոցի ավտոկայանատեղիում կայանված ավտոմեքենայի մեջ ինքն իրեն պայթեցրել է։

Նախնական տեղեկություններով, չորս մարդ է զոհվել, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Զոհերն ու վիրավորները Եգիպտոսի քաղաքացիներ են։

Ահաբեկչությունը տեղի է ունեցել այն հյուրանոցում, որտեղ իջևանել են նախօրեին Եգիպտոսի խորհրդարանական ընտրություններին հետևած դատավորները։

Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ զոհերի և վիրավորների ինքնությունը ճշտվել է, սակայն մահապարտի ինքնությունը դեռ չի պարզվել։ Ոստիկանությունն արգելափակել է հյուրանոցի տարածքը, ուսումնասիրում է տեսախցիկների արձանագրածը, հարցաքննում է վկաներին։

Reuters լրատվական գործակալությունն ավելի ուշ հաղորդեց, որ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետության» Եգիպտոսի ճյուղը։ Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 7, վիրավորվել՝ 17 մարդ, ահաբեկիչներն առնվազն 3-ն են եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG