Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն Су-24-ի միջադեպի առնչությամբ արտակարգ նիստ է հրավիրում


ՆԱՏՕ-ն պաշտոնական Անկարայի պահանջով այսօր արտակարգ նիստ կանցկացնի՝ քննարկելու թուրք-սիրիական սահմանին ռուսական Су-24 ռազմական օդանավի կործանման թեման:

Ինչպես France-Presse լրատվական գործակալությանը հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի մի պաշտոնյա, նիստի ժամանակ Թուրքիան տեղեկատվություն կներկայացնի ռուսական ինքնաթիռի խոցման վերաբերյալ:

Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից հայտնել են, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ուսումնասիրում է Су-24-ի կործանման հետ կապված իրավիճակը՝ մշտական կապի մեջ գտնվելով Թուրքիայի իշխանությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG