Մատչելիության հղումներ

Սիրիայի տարածքում ռազմական ինքնաթիռ է կործանվել


Ռազմական ինքնաթիռ Սիրիայի օդային տարածքում, արխիվ

Ռազմական ինքնաթիռ Սիրիայի օդային տարածքում, արխիվ

Ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով թուրքական Haberturk հեռուստաընկերությունը, հաղորդում են, որ Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու, ռազմական ինքնաթիռ է կործանվել։

Haberturk-ը, սակայն, չի հստակեցնում, թե ինչ տիպի օդանավ է և ում է պատկանում, միայն նշում է, որ ինքնաթիռը խոցել են թուրքական ռազմաօդային ուժերը, երբ այն հայտնվել է Թուրքիայի օդային տարածքում։

Թուրքական մեկ այլ լրատվամիջոց՝ Anadolu լրատվական գործակալությունը հրապարակել է խոցված օդանավից պարաշյուտով իջնող երկու օդաչուներին պատկերող կադրեր:

Մանրամասները դեռ ճշտվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG