Մատչելիության հղումներ

Վաղը Գալուստ Սահակյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

Վաղը՝ նոյեմբերի 25-ին աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ կմեկնի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նոյեմբերի 25-27-ը Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի և 43-րդ լիագումար նիստերի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 8-րդ լիագումար նիստերի, ինչպես նաև ՀԱՊԿ ԽՎ-ին առընթեր փորձագիտախորհրդատվական և տեղեկատվական-վերլուծական, իրավական կենտրոնների նիստերի աշխատանքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG