Մատչելիության հղումներ

Դատախազությունում հանրաքվեին ընդառաջ աշխատանքային խումբ է ստեղծվել


Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան

ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի ունեցած կոլեգիայի նիստում քննարկվել են դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում դատախազական լիազորությունների իրականացմանն առնչվող հարցեր:

«ՀՀ գլխավոր դատախազը հատուկ ընդգծել է նախընտրական, ընտրական և հետընտրական շրջանում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման՝ այդ թվում զանգվածային միջոցառումների միջոցով իրենց դիրքորոշումն արտահայտելու կարևորությունը և այդ գործընթացներին ապօրինի որևէ միջամտության անթույլատրելիությունը: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է, որ յուրաքանչյուր նման ահազանգով, հիմքերի առկայության դեպքում, դրանց տրվի համապատասխան քրեաիրավական գնահատական»,- ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում։

Գևորգ Կոստանյանը հանձնարարել է նաև պատշաճ հսկողություն իրականացնել իրավապահ մարմինների կողմից զանգվածային միջոցառումների, ինչպես նաև ողջ ընտրական գործընթացի օրինականությունը ապահովելուն ուղղված գործողությունների նկատմամբ՝ կազմակերպելու համար բնականոն ընտրական գործընթացի իրականացումը: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG