Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայում ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել


Հարավային Կորեայում կործանված ամերիկյան ռազմական ուղղաթիռը, 23-ը նոյեմբերի, 2015թ.
Հարավային Կորեայում կործանված ամերիկյան ռազմական ուղղաթիռը, 23-ը նոյեմբերի, 2015թ.

Հարավային Կորեայի Կանվոնդո նահանգի Վոնջու քաղաքի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել։

YONHAPNEWS լրատվական գործակալության փոխանցմամբ, նախնական տվյալներով, երկու մարդ է զոհվել, այդ թվում՝ ուղղաթիռի օդաչուն։

Ըստ աղբյուրի, ենթադրվում է, որ կործանվել է ԱՄՆ-ի զինված ուժերի 2-րդ հետևակային դիվիզիային պատկանող AH-64 «Ապաչ» հարվածային ռազմական ուղղաթիռ։

Միջադեպի պատճառները ճշտվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG