Մատչելիության հղումներ

Արա Հարությունյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի Նևադա նահանգում


Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյան, արխիվ

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է Նևադա նահանգ։

Ղարաբաղի կառավարության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, վարչապետը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի՝ Նևադայում վերջերս բացված հուշարձանին, կարևորելով Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման նշանակությունը թե՛ հայ ազգի և թե՛ համայն մարդկության համար:

Հարությունյանն այնուհետև հանդիպել է այդ նահանգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Անդի Արմենյանին և համայնքի մի շարք ներկայացուցիչների, նրանց հետ քննարկել ազգապահպանությանը և Ղարաբաղ - սփյուռք հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր:

Լեռնային Ղարաբաղի վարչապետը հանդիպել է նաև Նևադայի օրենսդիր մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչների հետ, ներկայացրել Ղարաբաղի հաջողություններն ու խնդիրները պետականաշինության և տնտեսության զարգացման գործընթացներում, ինչպես նաև՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները և ընդհանուր տարածաշրջանի իրավիճակը: Կողմերը նաև քննարկել են երկուստեք հետաքրքրության մի շարք հարցեր, ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ:

Համայնքի կողմից իր պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ Հարությունյանն ընդգծել է ազգային նշանակության հարցերում սփյուռքի ակտիվ մասնակցության կարևորությունը, կոչ անելով ներկաներին մասնակցել առաջիկա հեռուստամարաթոնին՝ հանուն հայրենիքի շարունակական զարգացման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG