Մատչելիության հղումներ

Մեդվեդևը հակադարձում է Օբամային


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հարցազրույցի ժամանակ, նոյեմբեր, 2015թ․

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հարցազրույցի ժամանակ, նոյեմբեր, 2015թ․

«Իսլամական պետության» ուժեղացումը հնարավոր է դարձել նաև ԱՄՆ-ի անպատասխանատու քաղաքականության հետևանքով», - հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով Սիրիայում Ռուսաստանի դերին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի տված գնահատականը:

«Ահաբեկչության դեմ պայքարի վրա ընդհանուր ջանքերը կենտրոնացնելու փոխարեն, Ամերիկան և իր դաշնակիցները սկսեցին պայքարել Սիրիայի ընտրված նախագահ Բաշար Ասադի դեմ», - Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, կիրակի երեկոյան «լրագրողների խնդրանքով» հրապարակած մեկնաբանությունում նշել է Մեդվեդևը՝ շարունակելով․ - «Մերձավոր Արևելքի երկրներում՝ լինի Սիրիան, Եգիպտոսը կամ Իրաքը, խոհեմ քաղաքականությունը բոլոր երկրների, ներառյալ՝ ԱՄՆ-ի համար, պետք է լինի սատարումը լեգիտիմ իշխանությանը, որն ունակ է ապահովել պետության ամբողջականությունը, այլ ոչ թե իրավիճակի ապակայունացումը»:

«Տխուր օրինակների» թվում Ռուսաստանի վարչապետը նշել է․ - «Ժամանակին ԱՄՆ-ը նպաստում էր «Ալ-Ղաիդա»-ի ամրապնդմանը, ինչը հանգեցրեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը»:

«Այդ դասերը ամրապնդում են այն միտքը, որ ահաբեկչական սպառնալիքի դեմ կարելի է պայքարել միայն համատեղ՝ այդ պայքարում դաշնակիցներին չբաժանելով յուրայինների և օտարների», - ամփոփել է Մեդվեդևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG