Մատչելիության հղումներ

Աշոտյան. Քարոզչությունն ուսումնական հաստատություններում օրենքով արգելված է


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

Քարոզչությունն ուսումնական հաստատություններում օրենքով արգելված է։ Այդ մասին այսօր հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հիշեցրել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նախարարը հանձնարարել է սահմանել խիստ վերահսկողություն՝ օրենքի խախտման յուրաքանչյուր փորձի կանխարգելման նպատակով։

Աշոտյանն ասել է, որ արձանագրված փաստերի դեպքում պատասխանատվությունը ընկնում է ուսումնական հաստատության ղեկավարության վրա, և այս դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված կարգապահական տույժեր:

Նախարարը միաժամանակ նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) սահմանել է հանրաքվեի կազմակերպման նպատակով քարոզչություն կատարողներին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկը՝ Երևանի և մարզերի համար։ «Քարոզչական գործունեություն թույլատրելի է իրականացնել բացառապես այդ ցանկի շրջանակում», - ասել է նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG