Մատչելիության հղումներ

logo-print

Ահաբեկչության կասկածանքով ձերբակալություն Վրաստանում


Վրաց-թուրքական սահմանը Սարպիում, արխիվ

Վրաց-թուրքական սահմանը Սարպիում, արխիվ

«Գրուզիա օնլայն» կայքը, վկայակոչելով Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունը, հաղորդում է, որ ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է 29-ամյա Դավիթ Բորչաշվիլին:

Նրա ընտանիքի անդամներն ասել էին, որ Բորչաշվիլին մեկնել էր Թուրքիա՝ աշխատելու: Սակայն նրանք հրաժարվում էին տեղեկություններ տրամադրել, թե արդյոք 29-ամյա երիտասարդը եղել է Սիրիայում:

Օրեր առաջ երիտասարդը փորձել է վերադառնալ Վրաստան, սակայն նրան թույլ չեն տվել, և սահմանից հետ են ուղարկել Թուրքիա: Վերջինս առողջական խնդիրների պատճառով երկրորդ անգամ է փորձել վերադառնալ Վրաստան, և սահմանին նրան ձերբակալել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG