Մատչելիության հղումներ

The Washington Post-ի թղթակիցը Իրանում դատապարտվեց ազատազրկման


Ջեյսոն Ռեզայան, արխիվ
Ջեյսոն Ռեզայան, արխիվ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ The Washington Post-ին երկու տարի թղթակցած Ջեյսոն Ռեզայանը դատապարտվել է ազատազրկման:

Վկայակոչելով IRNA գործակալությանը՝ France-Presse-ը հաղորդում է, որ արդարադատության նախարարության խոսնակը չի հստակեցրել լրագրողի պատժաչափը:

39-ամյա Ջեյսոն Ռեզայանին Իրանի իշխանությունները կալանավորել էին անցյալ տարի՝ լրտեսության մեղադրանքով: Միացյալ Նահանգները պարբերաբար պահանջում է ազատ արձակել լրագրողին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG