Մատչելիության հղումներ

Ղրիմում հովհարային անջատումներ կիրականացվեն


Ղրիմում ջրամատակարարման և էլեկտրամատակարարման հովհարային անջատումներ են իրականացվելու: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ղրիմի փոխվարչապետ Միխայիլ Շերեմետը:

«Անջատումներ կլինեն ամբողջ թերակղզում, մեզ չի հաջողվի դրանցից խուսափել: Մոտակա ժամերին հովհարային անջատումների ժամանակացույցը հասանելի կլինի հանրությանը և կթարմացվի երկու ժամը մեկ», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Ղրիմի փոխվարչապետը:

Ռուսաստանյան «Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ այս գիշեր Ղրիմը մնացել է առանց էլեկտրամատակարարման: Գործակալությունը, վկայակոչելով Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը, փոխանցում է, որ Ուկրաինայի հարավում էլեկտրասյուները, որոնց միջոցով էլեկտրաէներգիա է մատակարարվում Ղրիմին, պայթեցվել են: Թերակղզում հայտարարվել է արտակարգ դրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG