Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մալիի նախագահ Իբրահիմ Բուբակար Քեիտային՝ Բամակոյի «Ռեդիսոն» հյուրանոցում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ։

«Խստորեն դատապարտում ենք այս զազրելի ահաբեկչությունը և մեր զորակցությունը հայտնում Մալիի կառավարությանը և ժողովրդին:

Անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում»,- ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, մասնավորապես, նշված է ցավակցական հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG