Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը կոռուպցիոն մեղադրանքների պատճառով լքում է իր նստավայրը


Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյան

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյան

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատնից, դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով:

«Առավոտյան իրերս հավաքել եմ, դրոշն իջեցված է, ես հեռանում եմ: Եթե ինչ-որ կասկածներ ունեն` թող գան ստուգեն», - հայտարարեց դեսպանը:

Ուկրաինական СorruptUA պարբերականը պարզել է, որ առանձնատունը ձևակերպված է Մարինա Ժուրավլյովայի անունով, ով Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի դաշնակից, ներկայումս այսպես կոչված մարկետինգային ծառայությունների սխեմաների քրեական գործով որպես կասկածյալ անցնող Վիկտոր Սիվեցի կինն է: Ուկրաինական լրատվամիջոցի պնդմամբ` իր առանձնատունը հանձնելով Հայաստանի դեսպանին` դեռևս ուկրաինական իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվող Սիվեցը այդ կերպ իրեն պաշտպանում է իրավապահների խուզարկությունից:

Երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում 2010 թվականից Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարել էր, որ ինքն այդ տունը վարձակալել է մինչև ուկրաինական հեղափոխությունը` 2013 թվականի սեպտեմբերին: Ավելին` դեսպանը պնդել էր, որ չի ճանաչում Սիվեցին և իր մտքով չի էլ անցել, թե վարձակալելով այդ շենքը ինչ-որ մեկի համար դիվանագիտական անձեռնմխելիություն է ապահովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG