Մատչելիության հղումներ

Հակաահաբեկչական աննախադեպ միջոցառումներ՝ Բելգիայում


Բելգիացի զինվորները ուժեղացված պարեկություն են իրականացնում Բրյուսելի փողոցներում, 21-ը նոյեմբերի, 2015թ․
Բելգիացի զինվորները ուժեղացված պարեկություն են իրականացնում Բրյուսելի փողոցներում, 21-ը նոյեմբերի, 2015թ․

Բելգիայում հայտարարվել է ահաբեկչության վտանգի բարձրագույն աստիճանի տագնապ: Ընդլայնվել են հակաահաբեկչական գործողությունները, անվտանգության միջոցառումներն իրականացվում են ամենաբարձր աստիճանի խստությամբ:

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է, թե այդ որոշումը պայմանավորված է հնարավոր ահաբեկչության մասին տեղեկություններով: Վարչապետը նշել է, որ իրավապահները տվյալներ ունեն «Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության» օրինակով հարձակման նախապատրաստության մասին:

Բելգիայի իշխանությունները հայտարարել են, որ մետրոպոլիտենը չի գործի մինչև կիրակի: Բնակչությանը կոչ է արվել խուսափել կուտակումներից: Չեղյալ են հայտարարվել ֆուտբոլային հանդիպումները, համերգները և հանրային այլ միջոցառումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG