Մատչելիության հղումներ

ՀՀ-ում ռուսական սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայողին կախված են գտել


Հայ - թուրքական սահմանը, արխիվ

Հայ - թուրքական սահմանը, արխիվ

Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայողին գտել են կախված վիճակում։

Ռուսական «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ զինծառայողը Հայաստանի քաղաքացի է, քննություն է տարվում՝ պարզելու դեպքի հանգամանքները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հայաստանի ոստիկանությունից «Ազատության» հարցին ի պատասխան հաստատեցին պայմանագրային զինծառայողի մահվան լուրը՝ նշելով, որ գործը գտնվում է Հայաստանի քննչական կոմիտեում։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որում ասված է. - «Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:30-ին, «Մարալիկ» Ա/Կ շտապ օգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գուսանագյուղ բնակիչ 31-ամյա Վ. Հովհաննիսյանն ինքնասպանություն է գործել՝ իրենց տանը կից ավտոտնակի առաստաղից էլեկտրական մալուխով կախվելու միջոցով։ Վերջինս հանդիսանում է սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մահվան հանգամանքները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG