Մատչելիության հղումներ

Մալիի մայրաքաղաքի հյուրանոցում ահաբեկիչները պատանդ են վերցրել 170 հոգու


Մալիի ոստիկանությունը Radisson Blu հյուրանոցի հարակից տարածքում, 20-ը նոյեմբերի, 2015թ.
Մալիի ոստիկանությունը Radisson Blu հյուրանոցի հարակից տարածքում, 20-ը նոյեմբերի, 2015թ.

Այսօր առավոտյան զինված անձինք ներխուժել են Մալիի մայրաքաղաք Բամակոյում գտնվող հայտնի Radisson Blu հյուրանոց և պատանդ վերցրել 170 հոգու։

Reuters-ը, վկայակոչելով աղբյուրը Մալիի անվտանգության ծառայությունում, նշում է, որ հյուրանոցում գտնվում են ավելի քան տասը զինված անձինք, նրանք մտել են հյուրանոց «Ալլահ աքբար» գոչելով։

The Daily Mirror-ի փոխանցմամբ՝ ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է իննի։ Ոստիկանությունն արգելափակել է հյուրանոցի տարածքը։

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ականատեսներին, նշում է, որ ոստիկանների և զինյալների միջև փոխհրաձգություն է սկսվել։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ պատանդների մեջ ֆրանսիացիներ կան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG