Մատչելիության հղումներ

Թուրքական ոստիկանությունը 100 կգ «պայթուցիկ» է հայտնաբերել


Թուրքական ոստիկանությունը ծառայության ժամանակ, արխիվ

Թուրքական ոստիկանությունը ծառայության ժամանակ, արխիվ

Թուրքիայի ոստիկանությունը 100 կիլոգրամ նիտրոմեթան է հայտնաբերել։

CNN Turk-ի փոխանցմամբ՝ նյութը կարող է օգտագործվել պայթուցիկներ պատրաստելու համար և պատկանում է «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK) ահաբեկչական խմբավորմանը։

Ըստ աղբյուրի, ավելի վաղ թուրքական իշխանությունները տեղեկություն էին ստացել, որ Անկարայից 80 կիլոմետր արևմուտք ՔԲԿ-ն պայթուցիկ նյութ է թաղել։

Նյութը հայտնաբերվել է, երբ ոստիկանությունը հետևել է ՔԲԿ խմբավորման հետ հավանական առնչություն ունեցող Իսմայիլ Կ.-ի, վերջինս փորձել է հողի տակից հանել դրանք։ Իսմայիլ Կ.-ն ձերբակալվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG