Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի վարչապետը մեկնել է ԱՄՆ


Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Ղարաբաղի կառավարության փոխանցմամբ՝ վարչապետն այցի ընթացքում մի շարք հանդիպումներ կունենա Հայ Առաքելական եկեղեցու, Ամերիկայի հայկական համայնքում գործող քաղաքական կուսակցությունների և որոշ կազմակերպությունների տեղի ներկայացուցիչների հետ, կայցելի հայկական վարժարաններ և Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսարան:

Ըստ հաղորդագրության, հանդիպումներ են նախատեսվում նաև որոշ անհատ բարերարների հետ։

Նոյեմբերի 26-ին Արա Հարությունյանը կմասնակցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG