Մատչելիության հղումներ

Գիշերը շփման գծում հրադադարը խախտվել է 70 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ, տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում նաև՝ 60 մմ-ոց ականանետերից (3 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Շփման գծի ողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները», - ասված է Լեռնային Ղարաբաղի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG