Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահը եղել է հյուսիսարևելյան պաշտպանական դիրքերում, այնուհետև մեկնել Ղարաբաղ


ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան պաշտպանական դիրքեր:

Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել սահմանային զորամասերում, այցելել պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել Զինված ուժերի մարտական պատրաստականությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին, փոխանցում է նախագահի պաշտոնական կայքէջը։

Հանրապետության նախագահը ներկա է գտնվել 2-րդ բանակային զորամիավորման ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ցուցադրական պարապմունքին, ունկնդրել է բանակային զորամիավորման հրամանատարի զեկույցը ենթակա զորամասերում տիրող իրավիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ: Զորամասերից մեկում նախագահը մասնակցել է նաև զինծառայողների համար նոր կառուցված ճաշարանի բացման արարողությանը:

Նույն օրը Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG