Մատչելիության հղումներ

Երևանի բնակիչը գերեզմանատնից այրվածքներով տեղափոխվել է ԲԿ, որտեղ էլ մահացել է


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեկ ժամը 16:45-ին, Երևան քաղաքի «Սիլիկյան» գերեզմանատնից «ջերմային այրվածք բոցով, ծայրահեղ ծանր այրվածքային շոկ, ագոնալ վիճակ» ախտորոշմամբ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» է տեղափոխվել Երևանի 35-ամյա մի բնակիչ։ Վերջինս հիվանդանոցում մահացել է։

Ըստ կոմիտեի հաղորդագրության, քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու մահվան հանգամանքները։

«Դեպքի վայրի զննության ժամանակ «Սիլիկյան» գերեզմանատանը հայտնաբերվել են ածխային գոյացություններ, որոնցից վերցվել են նմուշներ: Հայտնաբերվել է նաև տղամարդու բաճկոն, բջջային հեռախոս, նրա անձնագիրը և զինվորական գրքույկը: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG