Մատչելիության հղումներ

Շփման գծի դիտարկումն անցել է առանց միջադեպերի


Շփման գծի դիտարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, արխիվ
Շփման գծի դիտարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, արխիվ

ԵԱՀԿ առաքելությունն այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզի մոտակայքում:

Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG