Մատչելիության հղումներ

ԻՊ-ն հրապարակեց A321-ի «ռումբի» լուսանկարը


«Իսլամական պետության» հրապարակած լուսանկարը

«Իսլամական պետության» հրապարակած լուսանկարը

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պաշտոնական պարբերականում հրապարակվել է մի լուսանկար, որում, ըստ զինյալների, պատկերված է Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող օդանավի պայթյունի պատճառ դարձած առարկան: Ինքնաշեն պայթուցիկ սարքը, ըստ այդմ, եղել է «Շվեպս» տեսակի թեթև ըմպելիքի տարայում:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի իշխանությունները ծանոթ են հրապարակված լուսանկարին և ուսումնասիրում են այն:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին Եգիպտոսի Սինայի թերակղզում «Կոգալիմավիա» ավիաընկերության A321 օդանավի կործանման հետևանքով զոհվել է 224 մարդ: Թեև «Իսլամական պետության» հետ առնչություն ունեցող եգիպտական մի խմբավորում ավիաաղետից անմիջապես հետո ստանձնել էր դրա պատասխանատվությունը, Ռուսաստանը միայն օրերս պաշտոնապես հաստատեց, որ օդանավի պայթյունի պատճառը ահաբեկչությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG