Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են


Ֆրանսիա - Ոստիկանությունը Փարիզի Սեն Դենի արվարձանում խուզարկություն է իրականացնում բնակարանում, որտեղ պատսպարվում էին ահաբեկչության մեջ կասկածվողները, 18-ը նոյեմբերի, 2015թ․
Ֆրանսիա - Ոստիկանությունը Փարիզի Սեն Դենի արվարձանում խուզարկություն է իրականացնում բնակարանում, որտեղ պատսպարվում էին ահաբեկչության մեջ կասկածվողները, 18-ը նոյեմբերի, 2015թ․

Ֆրանսիայի ոստիկանությունը պարզում է երեկ Փարիզի Սեն Դենի արվարձանում ուժայինների հատուկ գործողության ժամանակ սպանված տղամարդու և ինքնասպան կին ահաբեկչի ինքնությունը:

Ոստիկանության տվյալներով՝ 8 մարդ ձերբակալվել է ահաբեկչության կասկածանքով:

Նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Սեն Դենիում օպերատիվ գործողությունները հիմնավորում են ահաբեկչության դեմ Ֆրանսիայի պատերազմը: Օլանդը զգուշացրել է ահաբեկիչների հնարավոր այլ գործողությունների մասին, այդուհանդերձ շեշտելով՝ չպետք է թույլատրել այլատյացության, հակասեմիտիզմի, հակամահմեդականության որևէ դրսևորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG