Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին


Եվրոպայի ու Եվրասիայի երկրներին ԱՄՆ-ի կառավարության աջակցությունը համակարգող Ալինա Ռոմանովսկին, Երևան, 18-ը նոյեմբերի, 2015թ․

Եվրոպայի ու Եվրասիայի երկրներին ԱՄՆ-ի կառավարության աջակցությունը համակարգող Ալինա Ռոմանովսկին, Երևան, 18-ը նոյեմբերի, 2015թ․

1998 - 2015թթ․ ամերիկյան պետական ողջ օգնությունը Ստեփանակերտին կազմել է 44.5 միլիոն դոլար:

Այցով Երևանում գտնվող՝ Եվրոպայի ու Եվրասիայի երկրներին ԱՄՆ-ի կառավարության աջակցությունը համակարգող Ալինա Ռոմանովսկուն լրագրողներն այսօր հետևյալ հարցն ուղղեցին՝ «Հայաստանից բացի ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որը պետական մակարդակով աջակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղին, ի՞նչ շարունակություն է ունենալու այդ աջակցությունը»:

Ի պատասխան, Ռոմանովսկին նշեց․ - «Տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող մեր աջակցությունը կենտրոնացած է եղել երկու ուղղություններով: Առաջին՝ ջրամատակարարման ենթակառուցվածքները բարելավելուն, երկրորդ՝ ականազերծման աշխատանքներին օժանդակելը: Սա մի ոլորտ է, որտեղ մենք շարունակելու ենք մեր աջակցությունը, որովհետև մեր նպատակն է ապահով ու ականներից զերծ դարձնել այդ տարածքն այն մարդկանց համար, ովքեր բնակվում են այնտեղ»:

Միացյալ Նահանգներն աջակցում է Լեռնային Ղարաբաղին սկսած 1998 թվականից: Լեռնային Ղարաբաղի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի ներկայացմամբ, 1998-2015թթ․ ամերիկյան պետական ողջ օգնությունը Ստեփանակերտին կազմել է 44.5 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG