Մատչելիության հղումներ

Հայաստանում ռուսական ռազմակայան են ժամանել 700 նորակոչիկներ


Հայաստանում ռուսական ռազմակայանի զորավարժություններ, արխիվ

Հայաստանում ռուսական ռազմակայանի զորավարժություններ, արխիվ

Ռուսաստանի ուսումնական կենտրոններից և ՌԴ զինված ուժերի Հարավային զինվորական օկրուգի զորամասերից Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան են ժամանել «Գարուն-2015» զորակոչի ավելի քան 700 նորակոչիկներ, ինչը կազմում է ռազմաբազայի փոխարինվող զինծառայողների թվի 40 տոկոսը: Այդ մասին ասված է Հարավային զինվորական օկրուգի հաղորդագրությունում:

Գյումրիի և Երևանի կայազորների զորամասերում նոր ժամանող զինծառայողները մեկուկես ամսվա ադապտացիոն շրջան են անցնում, որի ընթացքում ծանոթանում են զորամիավորման կյանքին, տվյալ տարածաշրջանի ավանդույթներին, անցնում են բուժզննում և մասնագիտական-հոգեբանական ընտրություն: Ռազմական հոգեբանները զինծառայողների հետազոտություն և թեստավորում են իրականացնում ապարատա-ծրագրային արդիական համալիրների կիրառմամբ, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG