Մատչելիության հղումներ

Ստեփանավանի անտառում նեխած դի է հայտնաբերվել


Երեկ ահազանգ է ստացվել, որ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Ստեփանավանի անտառտնտեսության Ստեփանավանի անտառպետության տարածքում դիակ է հայտնաբերվել, հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեն:

«Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։ Դիակը հայտնաբերվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության Ստեփանավանի անտառպետության թիվ 10 պահաբաժնում՝ նեխած, գլուխը բացակայում է։ Դեպքի վայրի զննությամբ դիակի գտնվելու վայրի վերնամասում՝ հայտնաբերվել է գետնից 2.35 մ բարձրության վրա ծառի ճյուղին կապված է 3,5 սմ լայնությամբ և 87 սմ երկարությամբ գոտիի կտոր», - ասված է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում կատարվում են անհետաձգելի միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը, մահվան պատճառը և հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG