Մատչելիության հղումներ

ՖԱՖ-ի բողոքի ակցիան՝ նոյեմբերի 24-ին


ՖԱՖ-ի բողոքի ակցիան, 16-ը նոյեմբերի, 2015թ.

ՖԱՖ-ի բողոքի ակցիան, 16-ը նոյեմբերի, 2015թ.

Հայաստանի ֆուտբոլի «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժումը՝ ՖԱՖ-ը, ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջով հերթական ակցիան կանցկացնի նոյեմբերի 24-ին՝ նախօրոք հայտարարված նոյեմբերի 20-ի փոխարեն։

«Իմացանք, որ այդ օրը ընդդիմությունը հավաք ուներ նախատեսված, և մեր վրա սկսեցին մեղադրանքներ գլորվել հենց ընդդիմության կողմից, որ փորձ է կատարվում շեղել հանրությանը։ Մենք էլ քննարկեցինք ու որոշեցինք իրականացնել նոյեմբերի 24-ին», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՖԱՖ անդամներից մեկը։

Հիշեցնենք, որ Հայրապետյանի հրաժարականից բացի, ՖԱՖ-ը ևս երեք պահանջ է ներկայացնում՝ «հրավիրել օտարերկրյա մարզիչ, նվազեցնել ֆուտբոլային խաղերի տոմսերի գները և հավաքական հրավիրել աշխարհի առաջատար երկներում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ այն ֆուտբոլիստներին, ովքեր, Ռուբեն Հայրապետյանի կամ ֆեդերացիայի այլ պաշտոնյանների քմահաճույքով չեն կրում ազգային հավաքականի մարզաշապիկը»։

ՖԱՖ-ը հայտարարում է, որ եթե պահանջները չբավարարվեն, ակցիաները կտեղափոխեն այլ հարթակներ։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG