Մատչելիության հղումներ

Ռաքքայում օդային հարվածների արդյունքում առնվազն 33 ահաբեկիչ է սպանվել


Սիրիա - «Իսլամական պետություն»-ը գովաբանող վահանակ Ռաքքայի փողոցներից մեկում, նոյեմբեր, 2014թ․
Սիրիա - «Իսլամական պետություն»-ը գովաբանող վահանակ Ռաքքայի փողոցներից մեկում, նոյեմբեր, 2014թ․

Սիրիայի Ռաքքա քաղաքում անցած երեք օրերին օդային հարվածների արդյունքում «Իսլամական պետության» (ԻՊ) առնվազն 33 ահաբեկիչներ են սպանվել: Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը՝ հավելելով, որ զինյալները սպանվել են հիմնականում ֆրանսիական և այլ մարտական օդանավերի կողմից ԻՊ-ի հսկիչ անցակետերի ռմբակոծություններով:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ օդային հարվածների արդյունքում ավելի մեծ թվով զինյալներ են սպանվել, սակայն զոհվածների մարմիններն այնքան խեղված են, որ դժվար է նույնիսկ մոտավոր թիվ հայտնել:

Լրատվական գործակալությունները հաղորդում են, որ «Իսլամական պետություն»-ը այժմ ամրապնդում է իր հռչակած «խալիֆաթի» «մայրաքաղաք» Ռաքքան՝ հնարավոր հարձակումներին դիմակայելու համար: Ահաբեկիչները թաքնվում են Ռաքքայի քաղաքացիական շրջաններում և արվարձաններում, ինչպես նաև արգելում են մարդկանց լքել քաղաքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG