Մատչելիության հղումներ

Արցունքաբեր գազ Կոսովոյի խորհրդարանում


Կոսովոյի ընդդիմադիրները արցունքաբեր գազ են կիրառում խորհրդարանի նիստերի դահլիճում, Պրիշտինա, 17-ը նոյեմբերի, 2015թ․

Կոսովոյի ընդդիմադիրները արցունքաբեր գազ են կիրառում խորհրդարանի նիստերի դահլիճում, Պրիշտինա, 17-ը նոյեմբերի, 2015թ․

Կոսովոյում ընդդիմության ներկայացուցիչները երեկ արցունքաբեր գազ են կիրառել խորհրդարանի նիստերի դահլիճում: Իշխող կոալիցիայի օրենսդիրները տեղափոխվել են այլ դահլիճ, որտեղ առաջին ընթերցմամբ ընդունել են բյուջեի նախագիծը:

Ընդդիմության աջակիցները նաև շշեր ու քարեր են նետել ոստիկանների վրա խորհրդարանի շենքից դուրս:

Ընդդիմադիրները արդեն մի քանի շաբաթ է փորձում են խափանել խորհրդարանի աշխատանքները՝ Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունները կարգավորող համաձայնագրի ընդունումը կանխելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG