Մատչելիության հղումներ

Ըստ այդ ցուցակների ոչ միայն բացակաները, այլև հանգուցյալները պետք է քվեարկեն, ասում է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահը:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի պնդմամբ՝ ոստիկանության հրապարակած ընտրողների թարմացված ցուցակներում «առասպելական թվեր են ստացվել՝ 2.5 միլիոն ընտրող ցուցակի մեջ»։

«Շատ լուրջ են մտահոգություններն այն մասին, որ ոչ միայն բացակաները, այլև հանգուցյալներն առանց տուն մտնելու պետք է գնան, քվեարկեն և առանց տնեցիներին տեսնելու պետք է լքեն մեզ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բարսեղյանը։

Հիշեցնենք, ըստ ոստիկանության վերջին տվյալների՝ ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիների թիվը կազմում է 2 միլիոն 553 հազար 85։

«Բերեք մի քիչ նայենք ընտրությունների կեղծման տեխնոլոգիաների տեսանկյունից. ակնհայտ է, և մարդն ասաց և նորություն չէր, որ 25 տոկոսի քվեի կարիք ունի, այնպես որ որևէ դրանից ավելի մեծ թիվ չստացվի դեմ մասնակիցների։ Ուրեմն, ինչո՞ւ պետք է իշխանությունը կամենա, որ ցուցակները լինեն ուռճացված, ի՞նչ կարիք ունի, որպեսզի 20-30 կամ լավ 70 հազար ավելի կողմ քվե ունենա իր այս մասխարությանը․ ամենայն հավանականությամբ՝ այն հաշվով, որ իրենք վստահաբար ունեն Հայաստանից բացակայողների տվյալները, որովհետև ելքի ժամանակ գրանցվում է, որ մարդը Հայաստանից դուրս է եկել, բնականաբար՝ նաև ունեն Հայաստանից երկար ժամանակ բացակայողների ցանկերը, և կարիք կունենան ուղղակի նրանց փոխարեն քվեարկություններ կազմակերպել այն բոլոր հնարքներով, որոնք արել են, և կատարելագործված միջոցներով, որ բացակաների փոխարեն ուղղակի քվեարկություն գրանցվի», - ասաց Բարսեղյանը։

Հարցին, թե հնարավորություն ունե՞ն նման դեպքերը կանխելու, Բաղդասարյանը պատասխանեց. - «Հնարավորություններ կան, և ոչ միայն դիտորդական առաքելությունները, այլև վստահված անձինք, և ոչ միայն մեր դիտորդական առաքելությունը, այլև այն աշխարհազորը, որի մասին ես պարբերաբար խոսում և բացատրում եմ, մարդիկ, ովքեր կունենան վերահսկողական հնարավորություն, բայց սա ամբողջությամբ չի փարատում այն մեխանիզմները, չի կոտրում այն մեխանիզմները, որոնցով իշխանությունը փորձելու է կեղծել և ունենալ այդ քվեները»։

XS
SM
MD
LG