Մատչելիության հղումներ

Մելբուռնում հիմնադրվել է Ավստրալիայի մուսուլմանական կուսակցություն


Տեսարան Մելբուռն քաղաքից

Տեսարան Մելբուռն քաղաքից

Ավստրալիայի Մելբուռն քաղաքում հիմնադրվել է «Ավստրալիայի մուսուլմանական կուսակցություն» անունը կրող քաղաքական ուժ։ Կուսակցության հիմնադիրը Դիաա Մոհամեդը հայտարարել է, որ հասարակությունում մահմեդականների ձայնը բավարար չափով լսելի չէ, և այդ պատճառով իրենք կուսակցություն ստեղծելու որոշում են կայացրել։

Մոհամեդը նշել է նաև, որ նոր կուսակցությունը ավստրալական քաղաքական դաշտում մահմեդականների համար հարթակ կդառնա։ «Կուսակցություն ստեղծելու երկրորդ պատճառն էլ իսլամի դեմ աճող քաղաքական ակտիվության դեմ պայքարելն է։ Իսլամի դեմ կուսակցություններ են ստեղծվում, մենք էլ որոշել ենք պատասխան քայլեր ձեռնարկել»,- շարունակել է Մոհամեդը։

Ավստրալիայում գործում է 6 հակաիսլամիստական կուսակցություն։ Վերջին ամիսներին այդ կուսակցությունները մի շարք ցույցեր են կազմակերպել՝ պահանջելով փակել մզկիթները։ Ավստրալիայի 23 միլիոն բնակչության միայն կես միլիոնն է մահմեդական։ Նորաստեղծ «Ավստրալիայի մուսուլմանական կուսակցություն» քաղաքական ուժի համար բավարար է ընդամենը 500 անդամ, որպեսզի իրավունք ստանա մասնակցել 2017 թվականի հունվարին նախատեսված խորհրդարանական ընտրություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG