Մատչելիության հղումներ

Հայ սամբիստները երկու մեդալ բերեցին աշխարհի առաջնությունից


Մարոկկո - Սամբոյի աշխարհի առաջնությունը Կասաբլանկայում, նոյեմբեր, 2015թ․
Մարոկկո - Սամբոյի աշխարհի առաջնությունը Կասաբլանկայում, նոյեմբեր, 2015թ․

Հայաստանի պատվիրակությունը երկու մեդալ է բերել Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունից:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն՝ 52 կիլոգրամ քաշային, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը նվաճել է արծաթե, իսկ 57 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող զինծառայող-մարզիկ, ստեփանակերտցի Էռնեստ Հայրապետյանը՝ բրոնզե մեդալ:

Եվս հինգ մարզիկներ զբաղեցրել են հինգերորդ հորիզոնականը` վարկանիշային միավորներ բերելով հավաքականին:

Այսպիսով, 2015-ի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայաստանցի սամբիստների նվաճած մեդալների թիվը հասավ 20-ի, նշված է հաղորդագրությունում:

Դեկտեմբերի 4-7-ը կացկացվի նաև դեռահասների (կադետների) Եվրոպայի առաջնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG