Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 14:30-ի դրությամբ Մարտունու ամբողջ տարածաշրջանում տեղում է ձյուն, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում` ձնախառն անձրև, Մեղրու տարածաշրջանում խիտ մառախուղ է, փոխանցում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով, նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացրել են, որ այսօր՝ ժամը 7-ի դրությամբ, ուժեղ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG