Մատչելիության հղումներ

logo-print

A321-ի գործով ձերբակալվել է Շարմ էլ-Շեյխի օդանավակայանի երկու աշխատակից


Եգիպտոս - Ռուսաստանցի զբոսաշրջիկները Շարմ էլ-Շեյխի օդանավակայանում, արխիվ

Եգիպտոս - Ռուսաստանցի զբոսաշրջիկները Շարմ էլ-Շեյխի օդանավակայանում, արխիվ

Եգիպտոսի իշխանությունները ձերբակալել են Շարմ էլ-Շեյխի օդանավակայանի երկու աշխատակցի՝ ռուսական «Կոգալիմավիա» ընկերության A321 օդանավի աղետի կապակցությամբ: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտնել են Եգիպտոսի անվտանգության համակարգի երկու պաշտոնյաներ:

«Ձերբակալվում է 17 մարդ, որոնցից երկուսը կասկածվում են Շարմ էլ-Շեյխի օդանավակայանում ինքնաթիռում ռումբ տեղադրողին օգնելու մեջ», - հայտարարել է պաշտոնյաներից մեկը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող ինքնաթիռի աղետի հետևանքով զոհվել է 224 մարդ: Ռուսաստանը արդեն պաշտոնապես հաստատել է, որ ավիաաղետի պատճառը ահաբեկչությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG