Մատչելիության հղումներ

Սինայի թերակղզում ԻՊ-ի հետ կապեր ունեցող 24 ահաբեկիչ է ոչնչացվել


Եգիպտացի ուժայինները պատրաստվում են գործողություն իրականացնել Սինայի թերակղզում, արխիվ

Եգիպտացի ուժայինները պատրաստվում են գործողություն իրականացնել Սինայի թերակղզում, արխիվ

Սինայի թերակղզու կենտրոնական մասում Եգիպտոսի զինուժը ոչնչացրել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունեցող տեղական արմատական կազմակերպության 24 զինյալի:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գրոհայինների խումբը ոչնչացվել է Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ մեկնող օդանավի անկման վայրից 70 կիլոմետր հեռավորության վրա:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` ահաբեկիչները թաքնվել էին լեռնային քարանձավում: Նրանցից 7-ին գերի են վերցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG