Մատչելիության հղումներ

logo-print

Համակարգչային սաբոտաժ բուքմեյքերական կայքերի նկատմամբ. կա կալանավորված


Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի (ՀԳԿ) քննության գլխավոր վարչությունում համակարգչային սաբոտաժի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են համակարգչային DDoS հարձակման մանրամասները, կազմակերպչի ինքնությունը։ Ներկայումս հստակեցվում է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից Հայաստանի քննչական կոմիտե ստացվել են նյութեր` անհայտ անձի կողմից նոյեմբերի 3-ին ժամը 15-ի սահմաններից սկսած բուքմեյքերական կայքի նկատմամբ համակարգչային DDoS տեսակի անդադար հարձակում իրականացնելու և կայքը ուղեփակելու մասին: Նոյեմբերի 4-ին Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «համակարգչային տեղեկատվությունը կամ ծրագրերը ոչնչացնելը, ուղեփակելը (մեկուսացնելը), որն առաջացրել է ծանր հետևանքներ»։

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ քննության ընթացքում պարզվել է, որ նոյեմբերի 10-ին ժամը 9:35-ից մինչև 17-ի սահմաններն ընկած ժամանակահատվածում DDoS հարձակում է կատարվել նաև մեկ այլ բուքմեյքերական կայքի վրա, ինչի հետևանքով կայքը տևական ժամանակով արգելափակվել է:

«Քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռնարկված համագործակցված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ բուքմեյքերական նշված երկու կայքերի նկատմամբ DDoS տեսակի համակարգչային հարձակումը կազմակերպվել է նույն անձի կողմից, ում ինքնությունը պարզվել է։ ՀՀ քաղաքացի Ա. Ավետիսյանին նոյեմբերի 14-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով՝ երկու դրվագով՝ կայքերի նկատմամբ համակարգչային սաբոտաժ կազմակերպելու համար, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործով նախաքննությամբ պարզվել է, որ հիշատակված համակարգչային հարձակումներն անմիջականորեն կատարվել են արտերկրում գտնվող հաքերների միջոցով, որոնց ինքնությունը պարզվում է: Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG