Մատչելիության հղումներ

Հայաստանի որոշ ճանապարհներին ձյուն է տեղում


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքում (Վայոց Ձորի տարածք), Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Տրանսպորտի և կապի նախարարությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ Ջերմուկում, Սարավանում, Մեղրիում տեղում է ձյուն, իսկ Տիգրանաշենի և Վարդենյաց լեռնանցքներում` ձնախառն անձրև:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Երկու գերատեսչությունները վարորդներին խորհուրդ են տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG