Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանսիան՝ պատերազմի մեջ


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ելույթ է ունենում խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստին, Վերսալ, 16-ը նոյեմբերի, 2015թ․

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ելույթ է ունենում խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստին, Վերսալ, 16-ը նոյեմբերի, 2015թ․

Օլանդը վստահեցնում է՝ հարվածները «Իսլամական պետության» դիրքերին շարունակվելու են:

«Ֆրանսիան ջիհադիստների հետ պատերազմի մեջ է», - երկուշաբթի երեկոյան հայտարարել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը խորհրդարանի վերին և ստորին պալատների համատեղ նիստի ժամանակ:

Նա ամբիոնից տեղեկացրել է, որ առաջիկա օրերին նախատեսում է հանդիպել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջիկայում գործողությունները ծրագրելու նպատակով:

Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան շարունակելու է հարվածները «Իսլամական պետության» դիրքերին:

Ֆրանսիայի նախագահը խորհրդարանի վերին և ստորին պալատների համատեղ նիստի ժամանակ շեշտել է՝ «թշնամին միայն Ֆրանսիայի թշնամին չէ, այլև՝ Եվրոպայինը»:

«Վախկոտ են նրանք, ովքեր կրակ են բացել անզեն մարդկանց վրա», - բնորոշել է Ֆրանսուա Օլանդը՝ կոչ անելով միասնական պայքար մղել ընդդեմ ահաբեկչության:

«Պատերազմի գործողությունը ծրագրվել է Սիրիայում, կազմակերպվել՝ Բելգիայում»,- իր պնդումը վերահաստատել է Ֆրանսիայի նախագահը:

Նա Անվտանգության խորհրդին կոչ է արել հանդես գալ բանաձևով ընդդեմ ահաբեկչության, հավելելով․ - «Սիրիան դարձել է ահաբեկչության ամենամեծ գործարանն աշխարհում»:

Օլանդը միգրանտների խնդիրների առնչությամբ հատուկ կարևորել է սահմանային պարբերական ստուգումները: Բացի այդ, նա անհրաժեշտ է համարում Սահմանադրության փոփոխությունը՝ ահաբեկչական խմբավորումների հետ կապված անձանց Ֆրանսիայի քաղաքացիությունից զրկելու հնարավորությամբ:

Ֆրանսուա Օլանդը նաև հայտարարել է, որ առաջիկայում նախատեսված ընտրությունները տեղի են ունենալու, «շարունակվելու է քաղաքական կյանքը՝ առաջնորդվելով օրենքի գերակայությամբ, հարգելով մարդու իրավուքնները», և ավելացրել. - «Ահաբեկչությունը չի կործանի Ֆրանսիան»:

Օլանդի ելույթն ավարտվել է «Մարսելյեզ»-ով և ծափահարություններով:

Ֆրանսիայի նախագահի ելույթից րոպեներ առաջ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Մեծ քսանյակի հանդիպման ավարտին բնորոշել է՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «չարի դեմքն է», ապա ավելացրել է, որ առաջատար երկրները միասնական են այդ կազմակերպությունը ոչնչացնելու հարցում:

Օբաման միևնույն ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առայժմ չի քննարկում Սիրիա ցամաքային զորքեր ուղարկելու տարբերակը:

«Սիրիա կամ Իրաք զորքեր ուղարկելը սխալ կլիներ», - ասել է Օբաման և ավելացրել, որ դա ոչ միայն իր, այլև իր մերձավոր ռազմական մասնագետների ու խորհրդականների տեսակետն է:

«Սա ավանդական ռազմական հակառակորդ չէ», - ասել է ԱՄՆ-ի նախագահը և ընդգծել մի շարք երկրների պատրաստակամությունը՝ Սիրիայում պատերազմին վերջ դնելու հարցում:

Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ երեկ ելույթ է ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ֆրանսիան այն երկրների շարքում է, որոնք արտահայտում էին բավական կոշտ դիրքորոշում անձամբ նախագահ Ասադի առնչությամբ, և մենք մեր ֆրանսիացի ընկերներից մշտապես լսում էինք: Եվ ինչ, դա Փարիզը խնայե՞ց ահաբեկչական հարձակումից», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG