Մատչելիության հղումներ

Ավարտվեց ԼՂ նախագահի աննախադեպ այցը Մոսկվա


Այսօր Բակո Սահակյանը Մոսկվայում Հայաստանի դեսպանության շենքում հանդիպում ունեցավ հայաստանցի դիվանագետների, հայաստանյան տարբեր կառույցների ռուսաստանյան ներկայացուցիչների հետ՝ ամփոփելով մոսկովյան այցը:

Այցի առաջին օրը՝ նոյեմբերի 12-ին, «Ռեգնում» գործակալությունում կազմակերպվել էր Լեռնային Ղարաբաղի նախագահի աննախադեպ ասուլիսը Ռուսաստանի մայրաքաղաքում:

Բակո Սահակյանի այցի օրերին Մոսկվայում անցան Արցախի օրերը, որոնց շրջանակում կայացել են մեծ համերգ, լուսանկարչական ցուցահանդես, տոնավաճառ:

Այսօր Բակո Սահակյանը Մոսկվայում Հայաստանի դեսպանության շենքում հանդիպում ունեցավ հայաստանցի դիվանագետների, հայաստանյան տարբեր կառույցների ռուսաստանյան ներկայացուցիչների հետ՝ ամփոփելով մոսկովյան այցը:

Հնգօրյա այցի հիմնական ուղերձը, Սահակյանի փոխանցմամբ, հետևյալն էր՝ եկել է ժամանակը, որ Լեռնային Ղարաբաղը կրկին նստի բանակցային սեղանի շուրջը․ - «Որ Հայաստանը մասնակցում է բանակցություններին, դա դեռ չի նշանակում, որ մենք համակերպվել ենք այս խանգարված ձևաչափի հետ: Որ պարտավոր է լինելու միջազգային հանրությունը և հատկապես Մինսկի խմբի համանախագահությունը հաշվի նստել այդ խիստ պահանջված մասնակցության հետ, և վաղ թե ուշ պիտի վերականգնվի բանակցային գործընթացին Արցախի մասնակցությունը՝ լիարժեք ձևաչափով: Այնուամենայնիվ մենք չենք համարում, որ այդ բանակցությունները արդյունք չեն բերում, և համամիտ չենք Ադրբեջանի կողմից ներկայացված տեսակետների հետ, թե իբր այս բանակցությունները արդյունավետ չեն, անհրաժեշտ է վերանայել բանակցային ձևաչափը և այլն»:

Նա կրկին հայտարարեց, որ առանց բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցության «ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել»:

Պատասխանելով Հայաստանում սահմանադրական փոփոխությունների առաջիկա հանրաքվեին վերաբերող հարցին՝ Սահակյանը խուսափեց որևէ գնահատական տալ:

«Մենք ուշադիր հետևում ենք մայր Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Ե՛վ բնակչության, և՛ քաղաքական ուժերի ներկայացուցիչների մոտ կա հետևյալ ընդգծված ընկալումը՝ բացառվում է, որ մենք Հայաստանում ունենանք մեկ այլ համակարգ, Արցախում ունենանք մեկ այլ համակարգ», - ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահը:

XS
SM
MD
LG