Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքի առթիվ


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հարուցվել է քրեական գործ` Եղեգնուտի անտառպետության 7-րդ և Վահագնիի անտառպետության պահաբաժիններում ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ։

«Սոցիալական ցանցի՝ «Համահայկական բնապահպանական ճակատ» խմբում հրապարակվել են «Ոչնչացվող անտառի հետքերով 6 Եղեգնուտի անտառտնտեսություն» և «Բնապահպաններն ահազանգում են Լոռու մարզում զանգվածային անտառահատումների մասին» վերնագրերով նյութեր, լուսանկարներ և տեսագրություններ ծառահատումների վերաբերյալ։ Ըստ հրապարակված նյութերի, «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում 2015 թվականի հոկտեմբերի 23-24-ն իրականացված առաջին դաշտային աշխատանքների արդյունքում «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության կամավորների խումբը «Հայանտառ» ՊՈԱԿ Եղեգնուտի անտառտնտեսության անտառներում հայտնաբերել է ապօրինի հատված բազմաթիվ ծառերի կոճղեր», - ասված է հաղորդագրությունում։

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG