Մատչելիության հղումներ

Պուտինն ու Քեմերոնը անհրաժեշտ են համարում ահաբեկչության դեմ համատեղ պայքարը


Ռուսաստանի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի ժամանակ, Անթալիա, 16-ը նոյեմբերի, 2015թ.

Ռուսաստանի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի ժամանակ, Անթալիա, 16-ը նոյեմբերի, 2015թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտության մասին։

«Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին ողբերգական դեպքերը վկայում են, որ անհրաժեշտ է և վաղուց էր պետք համատեղել ջանքերը այդ չարիքի դեմ պայքարում», - ասել է Պուտինը Անթալիայում Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում Քեմերոնի հետ հանդիպման ժամանակ։

Ցավակցելով Ռուսաստանի նախագահին Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ, Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է. - «Ինչպես Դուք ասացիք, պետք է միասին աշխատենք ահաբեկչության դեմ պայքարում»։

Կողմերն այս հարցը կքննարկեն փակ հանդիպման ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG